Չի բացառվում, որ 2017-ին տնտեսական աճը ավելին լինի, քան կառավարության ծրագրած 3,2 տոկոսը՝ հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Ազգային ժողովում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Հոկտեմբերի 31-ին պետբյուջեի նախագիծը խորհրդարանի հանձնաժողովներին ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ «2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3,2 տոկոս աճի մակարդակ»: